Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը hուլիսի 16-ին Հաագայում հանդիպել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, hանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի նպատակների իրագործմանը և ընդգծել շարունակական համագործակցության ապահովման կարևորությունը: Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է այդ ուղղությամբ Հայաստանում իրականացվող օրենսդրական բարեփոխումների գործընթացը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանն ընդգծվել է առկա անվտանգային իրավիճակում զինաթափման և չտարածման ուղղությամբ ՔԶԱԿ անդամ երկրների կողմից կառուցողական և համագործակցային մոտեցման կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել արագ զարգացող նորարարական տեխնոլոգիաների, մասնավորապես, արհեստական բանականության կիրառման հետևանքով առաջացող մարտահրավերների վերաբերյալ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է համապատասխան միջազգային կարգավորումների մշակման անհրաժեշտությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում