Քաղաքականություն

Վարչապետը հավաստիացնում է, որ Ադրբեջանի հետ բոլոր բանակցություններում շոշափվում է հայ գերիների հարցը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ Երևանի ու Բաքվի միջև չկա այնպիսի խոսակցություն և բանակցություն, որի ընթացքում չի շոշափվում Բաքվում պահվող հայ գերիների հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով օրեր առաջ մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե Հայաստանի վարչապետը հրաժարվել է գերիների հարցով դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ 

Վարչապետի հավաստմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա որևէ բանակցություն, չկա որևէ խոսակցություն, որի ընթացքում գերիների հարցին չի տրվում պատշաճ անհրաժեշտ տեղ։ 

«Անկեղծ ասած, ես չգիտեմ՝ ինչ հրապարակման մասին եք ասում, ելնելով այն սկզբունքից, որ իմ չկարդացածը և իմ չլսածը չեմ մեկնաբանի, ես կոնկրետ դա չեմ մեկնաբանի, որովհետև չգիտեմ՝ ինչ է գրված, բայց ես ասում եմ բոլոր հնարավոր դեպքերի մասին։ Չկա որևէ խոսակցություն, որ այդ հարցին անդրադարձ չլինի, պարզապես չկա»,-ընդգծեց վարչապետը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում