ՄԱԿ-ը և մի շարք երկրներ դատապարտել են Իսրայելի հարձակումը Սիրիայի վրա

3 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը և տարբեր երկրներ դատապարտել են իսրայելական հարձակումները Սիրիայի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայի հարավային աս-Սուեյդայի նահանգում բռնության վերաբերյալ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ 

Գլխավոր քարտուղարը կոչ է արել Սիրիայի իշխանություններին թափանցիկ և հրապարակային հետաքննել միջադեպերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Գուտերեշը նաև մտահոգություն է հայտնել Սիրիայի տարածքում Իսրայելի կողմից իրականացվող ավիահարվածների առնչությամբ և կոչ է արել Իսրայելին զերծ մնալ Սիրիայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումից։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է վերջին օրերին Սիրիայի դեմ Իսրայելի կողմից իրականացված ռազմական հարձակումները՝ մտահոգություն հայտնելով աս-Սուեյդայի շրջանում վերջին բախումների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ։

Իրաքի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի վրա կրկնվող հարձակումները՝ հաստատելով, որ մերժում է Սիրիայի ինքնիշխանության ցանկացած խախտում կամ նրա ժողովրդի անվտանգությունը վտանգող որևէ գործողություն։

Սաուդյան Արաբիայի Թագավորությունը դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի վրա իրականացված բացահայտ հարձակումները՝ կրկին կոչ անելով միջազգային հանրությանը կանգնել Սիրիայի կողքին և աջակցել նրան այս փուլում։

Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթողների նախարարությունը դատապարտել է Սիրիայի Արաբական Հանրապետության ռմբակոծությունն Իսրայելի կողմից՝ դա համարելով միջազգային իրավունքի կոպիտ խախտում և Սիրիայի կայունության, ինքնիշխանության և անվտանգության դեմ ուղղված վտանգավոր սրացում։

Քուվեյթը ողջունել է աս-Սուեյդայում հրադադարի մասին հայտարարությունն ու դատապարտել Իսրայելի հարձակումները։

Կատարի արտաքին գործերի պետնախարար Մոհամմեդ բին Աբդ ալ-Ազիզ ալ-Խուլայֆին վերահաստատել է աս-Սուեյդա քաղաքի վրա Իսրայելի հարձակումների դատապարտումն իր երկրի կողմից՝ դրանք որակելով որպես Սիրիայի ինքնիշխանության, միջազգային իրավունքի սկզբունքների և ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը լուրջ սպառնալիք։

Syria TV-ի տեղեկացմամբ՝ իսրայելական ինքնաթիռները հուլիսի 16-ի առավոտյան մի շարք ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հարավում գտնվող աս-Սուեյդայի նահանգի տարբեր շրջանների։

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ իսրայելական օդանավերը չորս ավիահարված են հասցրել աս-Սուեյդա քաղաքի ծայրամասերին՝ թիրախավորելով տարբեր տարածքներ, այդ թվում՝ ռազմական տեխնիկա։

Աշխարհ

Իսրայելական բանակը ռմբակոծել է Սիրիայի աս-Սուեյդայի նահանգի տարբեր շրջաններ

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում