ԱՄՆ-ում կասեցրել են ՌԴ-ի դեմ մաքսատուրքերի օրինագիծը՝ Թրամփի նախատեսած միջոցների պատճառով

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատը կասեցրել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի՝ Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ 500 տոկոս մաքսատուրքեր սահմանելու օրինագծի առաջխաղացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO-ն՝ վկայակոչելով Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունի հայտարարությանը։

Այս որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը լուծելու մասին հայտարարությունների ֆոնին։

«Կարծես թե, այս պահին նախագահը մտադիր է փորձել որոշ բաներ անել ինքնուրույն։ Եթե որևէ պահի նա որոշի, որ այս օրինագծի առաջխաղացումը իմաստ ունի և կնպաստի ու կամրապնդի իր բանակցային դիրքերը, ապա մենք կմիանանք դրան։ Մենք պատրաստ կլինենք», - ասել է Թյունը։

Թրամը հուլիսի 14-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ սպառնացել է 100%-ի չափով երկրորդային մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ թիրախավորելով Մոսկվայի առևտրային գործընկերներին, եթե 50 օրվա ընթացքում Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնություն ձեռք չբերվի։ Սենատի օրենսդրությունը նույնիսկ ավելի խիստ մաքսատուրքեր էր նախատեսում մի շարք երկրների, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի նկատմամբ։

Միացյալ Նահանգներ

Թրամփը լիովին չի խզի հարաբերությունները Պուտինի հետ, բայց հիասթափված է նրանից

Հայերեն Русский

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի

ՀՀ վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին

ԱԷՄԳ-ն շուրջ կես տարի մուտքի հնարավորություն չի ունեցել իրանական միջուկային օբյեկտներ. Գրոսի

Իրանը հերքել է Նաթանզի մերձակա լեռներում միջուկային նախագծի հետ կապված աշխատանքների անցկացումը

ԱՄՆ էներգետիկայի նախարարը մեկնաբանել է Ավստրիայի կողմից Իրանի փոխնախագահի վիզայի մերժումը

Վրաստանի վարչապետն ու Հայաստանի ՆԳ նախարարը քննարկել են մի շարք հարցեր