Վարդահովիտի դպրոցի տնօրենը հափշտակել է շուրջ 8 մլն ՀՀ դրամի գումար. Հակակոռուպցիոն կոմիտե

2 րոպեի ընթերցում

Վայոց ձորի մարզպետի կողմից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելու դեպք:

«Մասնավորապես՝  պարզվել է, որ «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2021-ից մինչև 2023 թվականների ընթացքում, դպրոցի հաշվապահին պարբերաբար հանձնարարել է իր և նույն դպրոցում աշխատող մոր անվամբ ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցներից հաշվեգրել ավել գումարներ։ Արդյունքում՝ դպրոցի տնօրենի կողմից հափշտակվել է  նշված ժամանակահատվածում իր և մոր անվամբ ավել հաշվարկված և վճարված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 8 մլն ՀՀ դրամ գումարը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Առանձնապես խոշոր չափերի հափշտակության համար դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ նրան օժանդակելու համար դպրոցի հաշվապահին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Երկուսն էլ ընդունել են իրենց ներկայացված մեղադրանքները և զղջացել կատարած արարքների համար:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվածկարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը