Մշակույթ

ftNFT ֆիջիթալ սփեյսում մեկնարկել է Summertime ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

ftNFT ֆիջիթալ սփեյսում մեկնարկել է Summertime ցուցահանդեսը

Երևանի ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել Summertime ցուցահանդեսի բացումը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Fastex-ից, «Ամառային օդը փոխում է իրականությունը՝ ինչպես հիշողությունը» կոնցեպտով ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործություններն, ասես, դուրս են ժամանակից և տարածությունից. օրը վերածվում է գեղեցիկ ու անուշաբույր հիշողության: 

ftNFT ֆիջիթալ սփեյսի արվեստի համադրող Արմինե Հարությունյանը ներկայացրել է ցուցահանդեսի բուն գաղափարը: «Ցուցադրությունը կոչվում է Summertime: Փորձել ենք մեր սփեյսում ներկայացնել նոր արտիստներ, որոնց հետ երբևիցե դեռ չենք աշխատել: ftNFT ֆիջիթալ սփեյսում առաջին անգամ ենք ներկայացնում հենց այս նկարիչներին: Շատ ուրախ ենք նրանց հյուրընկալել մեր տարածքում»: 

Նոր համագործակցության շրջանակում ftNFT համայնքին միացած արտիստներ Նարեկ Բարսեղյանի, Արամ Ենգիբարյանի, Էմիլյա Զաքարյանի, Եվա Պետրոյանի և Լիլիթ Եղիազարյանի գունագեղ կտավները ստեղծում են հիասքանչ ամառային միջավայր։ Ներկայացված ինքնատիպ աշխատանքները միտված են փոխելու դիտորդների տարածական և հուզական ընկալումները։ 

Արվեստագետ Եվա Պետրոսյանը պատմել է սեփական փորձառության և հաջողված գործակցության մասին. «Հիմնականում այս երիտասարդ տարիքում բավականին բարդ է նոր ստեղծագործական կյանք մտնելը, ու երբ որ կողքից մարդիկ են լինում, ովքեր ուղղորդում են, օգնում են, հնարավորություն են տալիս, ես միշտ շատ շնորհակալ եմ լինում»: 

ftNFT-ն հիանալի հարթակ է՝ համախմբելու և օժանդակելու արվեստասերներին: Ցուցադրված աշխատանքներին կարելի է ծանոթանալ մինչև հուլիսի 21-ը՝ 10:00-ից 22:00-ն, Պարոնյան 16/2 հասցեում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում