Հրդեհներ՝ խոտածածկ տարածքներում․ հրշեջ-փրկարարները հորդորում են պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

2 րոպեի ընթերցում

ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի քաղաքային և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ հուլիսի 13-ին ստացվել են ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Հրդեհներն արձանագրվել են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մայրաքաղաքին հարող տարածքներում՝ մասնավորապես՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում, Կոտայքի մարզի Ակունք և Արզնի գյուղերի վարչական տարածքներում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից, հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ անմիջապես ձեռնարկելով հրդեհաշիջման լայնածավալ գործողություններ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական և Կոտայքի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների հրշեջ-փրկարարական ուժերը, որոնց համատեղ, համակարգված ու արդյունավետ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել կարճ ժամանակում մեկուսացնել ու ամբողջությամբ մարել հրդեհի օջախները։

Հրշեջ-փրկարարների գործողությունների շնորհիվ կանխվել է հրդեհների տարածումը դեպի հարակից տարածքներ՝ այդ թվում բնակավայրեր և անտառային հատվածներ։

«Ելնելով երկրում առկա բարձր հրդեհավտանգ իրավիճակից՝ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հերթական անգամ հորդորում է լինել առավել զգոն, խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և խուսափել բաց տարածքներում կրակի ցանկացած օգտագործումից, հատկապես՝ անտառամերձ հատվածներում և հանգստյան գոտիներում»,-տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան