Մերձավոր Արևելք

Թրամփը հույս ունի մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի հասնել Գազայի հատվածում

1 րոպեի ընթերցում

Թրամփը հույս ունի մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի հասնել Գազայի հատվածում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ Գազայի հատվածում իրադրությունը մեկ շաբաթվա ընթացքում կկարգավորվի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, Թրամփն այս մասին հայտարարել է Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմակայանում լրագրողների հետ զրույցում:

«Գազայի շուրջ բանակցություններն ընթանում են, և ես հույս ունեմ, որ մենք կարգավորման կհասնենք առաջիկա շաբաթվա ընթացքում: Տեսնենք, թե ինչ կլինի», - ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ պատասխանելով պաղեստինյան անկլավում հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքի մասին հարցին:

Հուլիսի 6-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը և Իսրայելը՝ Եգիպտոսի, Կատարի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ Դոհայում վերսկսել են բանակցային գործընթացը, որն ուղղված է Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնության հասնելուն և անկլավում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակմանը: Բանակցություններում, սակայն, առայժմ մեծ առաջընթաց չի գրանցվել։

Ըստ Գազայի հատվածի առողջապահական իշխանությունների՝ ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո Իսրայելի մեկնարկած ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինյան անկլավում զոհերի թիվն արդեն գերազանցել է 58 000-ը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում