Հայաստան

Փրկարարները մարել են Գրիբոյեդով գյուղում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Փրկարարները մարել են Գրիբոյեդով գյուղում բռնկված հրդեհը

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 13-ին, ժամը 19։27-ին ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, մարվել՝ 21:00-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրեը և տանիքում պահեստավորած մոտ 1000 հակ անասնակեր․ անկել է 4 կենդանի։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է անասնագոմից դուրս  բերել 200 կենդանի և կանխել տարածումը դեպի հարակից անասնագոմ և բնակելի տներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում