Հայաստան

Հրդեհի ահազանգ՝ Չարենցավան քաղաքում

1 րոպեի ընթերցում

Հրդեհի ահազանգ՝ Չարենցավան քաղաքում

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 14-ին, ժամը 00:18-ին ահազանգ է ստացել, որ Չարենցավան քաղաքում այրվում է չգործող գործարան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող չշահագործվող գործարանի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։20-ին, մարվել՝ 02։50-ին։ Գործարանի տարածքում առկա չորս հարկանի շինության առաջին հարկում (մոտ 220 քմ) այրվել է խոտանված «Lexus» մակնիշի ավտոմեքենա, թեփ (մոտ 3 խմ), կուտակած փայտ (մոտ 5 խմ) և խոտածածկույթ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում