Կապանում ավտոմեքենաների բախման հետևանքով կա զոհ
1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 12-ին, ժամը 11:08-ին ահազանգ է ստացել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ բախվել են «VAZ 2121» և «VAZ 2106» մակնիշների ավտոմեքենաները․ կա արգելափակված քաղաքացի: «VAZ 2121» -ի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ գործիքների օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս մահացել է»,-ասված է հաղորդագրության մեջ։