Եվրոպա

Գերմանիան մտադիր է առաջիկայում հեռահար հրթիռային համակարգեր մատակարարել Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Գերմանիան մտադիր է առաջիկայում հեռահար հրթիռային համակարգեր մատակարարել Ուկրաինային

Գերմանիան կաջակցի Ուկրաինային՝ ֆինանսավորելով հեռահար հրթիռային համակարգերի մատակարարումը, որոնց առաջին խմբաքանակը կարող է ուղարկվել արդեն հուլիսի վերջին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարության՝ Ուկրաինայի հարցով հատուկ շտաբի ղեկավար, գեներալ Քրիստիան Ֆրոյդինգը։ 

«Նման համակարգերի առաջին մատակարարումը նախատեսվում է հուլիսի վերջին»,- նշել է նա։

Գեներալը հայտարարել է, որ ֆինանսական արտահայտմամբ մատակարարումները գնահատվում են եռանիշ մեծ  թվերով։ Ֆրոյդինգը հավելել է, որ Գերմանիան իր գործողությունները համաձայնեցնում է գործընկերների հետ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում