ՀՀ դեսպանն ու Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության տնօրենը քննարկել են համագործակցության հեռանկարները
1 րոպեի ընթերցում

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հուլիսի 10-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի նախագահի աշխատակազմին առընթեր Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության (AUCI) գործադիր տնօրեն Մարտին Կլավիխոյի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կայացած հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարներին: