ԿԳՄՍ նախարարը Թբիլիսիի հայկական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել հայ մեծանուն գրողների և հասարակական գործիչների շիրիմներին

1 րոպեի ընթերցում

Վրաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի հայկական պանթեոն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել հայ մեծանուն գրողների և հասարակական գործիչների շիրիմներին։

ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությանն ուղեկցել է Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ 

Հայերեն Русский