Քաղաքականություն

Փոխնախարար Աբիսողոմոնյանն ԱԳՆ պատվո մեդալ է հանձնել Հայաստանում առաքելությունն ավարտող ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Սկաուին

1 րոպեի ընթերցում

Փոխնախարար Աբիսողոմոնյանն ԱԳՆ պատվո մեդալ է հանձնել Հայաստանում առաքելությունն ավարտող ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Սկաուին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Նաննա Սկաուին՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ՊՀԾ արդյունավետ համագործակցությանը և համատեղ իրականացվող ծրագրերին: Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել տարված աշխատանքների և գրանցված արդյունքների կապակցությամբ` կարևորելով ծրագրերի շարունակականության ապահովումը և նոր ուղղությունների նախանշումը:

Արդյունավետ աշխատանքի և ՀՀ-ՊՀԾ համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նաննա Սկաուին հանձնել է ԱԳՆ պատվո մեդալ՝ հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում