Տավուշի մարզի համատիրություններից մեկի կառավարիչը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

3 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզում գործող համատիրություններից մեկի կառավարիչը ձևական պայմանագրով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է իր խնամուն:  

«Դրանից հետո համատիրության կառավարիչը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը խեղաթյուրելու նպատակով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը բաժանել է 2 մասի: 

Այնուհետև, կառավարչի ցուցումով 247.2 քմ մակերեսով տարածքը 2 մլն ՀՀ դրամով վաճառվել է Տավուշի մարզի բնակչին, իսկ մյուս՝ 102.2 քմ մակերեսով տարածքը, 1 մլն 500 հզր ՀՀ դրամով ձևական առուվաճառքի պայմանագրով օտարվել է իր կնոջը: Վերջինիս կինը 5 մլն 500 հզր ՀՀ դրամով վերոնշյալ տարածքն օտարել է մեկ այլ անձի, ով, իր հերթին, տվյալ գույքը նույն արժեքով օտարել է համատիրության կառավարչի դստերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Վերը նկարագրված գործողությունների հետևանքով թաքցվել է ընդհանուր 349.4 քմ մակերեսով և 15 մլն 581 հզր 693 հզր ՀՀ դրամ կադաստրային արժեքով անշարժ գույքի իրական պատկանելիությունը, խեղաթյուրվել է դրա հանցավոր ծագումը, ինչի արդյունքում համատիրությունը զրկվել է համայնքի կողմից տրամադրված գույքը տնօրինելու լիազորությունից:

Ս.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը և բացակայելու արգելքը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան

Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին

ԿԸՀ֊ն մեկ ընտրատեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը

Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ