Սպորտ

Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի հունգարական «Կազինցբարցիկա» ակումբում

2 րոպեի ընթերցում

Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի հունգարական «Կազինցբարցիկա» ակումբում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, 32-ամյա պաշտպան Վարազդատ Հարոյանը տեղափոխվել է հունգարական «Կազինցբարցիկա» ակումբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հրապարակել է հունգարական ակումբի մամուլի ծառայությունը։

«Ես ստորագրել եմ պայմանագիր, քանի որ ազգային հավաքականում իմ թիմակիցներից լսել եմ, որ Հունգարիայի առաջնությունն իսկապես բարձր մակարդակի է, իսկ երկիրն էլ՝ շատ գեղեցիկ։ Գիտեմ, որ սա ակումբի առաջին մրցաշրջանն է Հունգարիայի բարձրագույն լիգայում։ Եկել եմ օգնելու թիմին հաղթանակներ տանելու հարցում։ Մենք պայքարելու ենք յուրաքանչյուր միավորի համար, բայց միևնույն ժամանակ՝ պետք է վայելենք այստեղ գտնվելը»,– ասել է Հարոյանը պայմանագրի ստորագրումից հետո։

«Կազինցբարցիկա»-ի սպորտային տնօրեն Սիմոն Միկլոսը նշել է, որ ակումբի և քաղաքի համար մեծ հպարտություն է նման փորձառու ֆուտբոլիստի ներգրավումը։

«Մեզ համար հպարտություն է նման փորձառություն ու անցյալ ունեցող խաղացողին ընդունել մեր թիմում։ Պաշտպանության կենտրոնում մեզ անհրաժեշտ էր իսկական առաջնորդ, և գրեթե 100 խաղ ունեցող ազգային թիմի ավագի դեպքում կասկած չկա, որ նա համապատասխանում է այդ չափանիշներին։ Համոզված եմ՝ նա մեծապես կօգնի ոչ միայն խաղադաշտում արդյունավետության բարձրացման, այլև մյուս խաղացողների անհատական զարգացման հարցում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս տրանսֆերի իրականացմանը», – նշել է ակումբի տնօրեն Սիմոն Միկլոշը։

2025 մրցաշրջանում ակումբը հաղթել է Հունգարիայի երկրորդ դիվիզիոնում և ակումբի պատմության մեջ առաջին անգամ նվաճել բարձրագույն լիգայի ուղեգիր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում