Տնտեսություն

Նռնաձորը Ագարակին, Մեղրիին կապող նոր ճանապարհ է լինելու․ մանրամասնում է նախարարը

2 րոպեի ընթերցում

Նռնաձորը Ագարակին, Մեղրիին կապող նոր ճանապարհ է լինելու․ մանրամասնում է նախարարը

Նռնաձորը Ագարակին, Մեղրիին կապող նոր ճանապարհ է լինելու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 10-ին կայացած ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Լայն թափով ընթանում են Ագարակից Նռնաձոր նոր կառուցվող ճանապարհի շինարարական աշխատանքները։ Նախկինում Նռնաձորը, Մեղրին և Ագարակն իրար կապող ճանապարհ չենք ունեցել։ Երկաթգծերի հանելուց հետո որպես ճանապարհ ծառայել է գրունտային ճանապարհը, որը երթևեկության համար այնքան էլ պիտանի չէ։ Այս ծրագրի միայն առաջին փուլի իրականացման համար ՀՀ կառավարությունը  2,5 մլրդ դրամի ֆինանսավորում է իրականացնում»,-ասաց նա։

Անդրադառնալով Քաջարանից դեպի Ագարակ ընկած հատվածին՝ նա շեշտեց, որ այդ հատվածում իրանական ընկերությունն է շինաշխատանքներ իրականացնում, և աշխատանքները բավականին մեծ թափով են առաջ գնում։ Ճանապարհից բացի նաև թունելներ են փորվում։ «Առաջին թունելի փորման աշխատանքներն արդեն ավարտված են, շուտով կմեկնարկեն երկրորդ թունելի փորման աշխատանքները։ Այդ հատվածում նախատեսված է նաև կամուրջներ կառուցել»,-նշեց Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ տեղական ընկերությունների հետ համատեղ մի քանի խոշոր ծրագրեր ևս իրականացնում են, ինչի արդյունքում շուտով կասֆալտապատվի Խնձորեսկ տանող ճանապարհը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում