9,5 հա մակերեսով հողատարածքների ապօրինի օտարման հետևանքով շուրջ 143 մլն ՀՀ դրամի վնաս է պատճառվել համայնքին. Հակակոռուպցիոն կոմիտե

3 րոպեի ընթերցում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարութով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2020-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր համագյուղացիների և ծանոթների հետ ունեցած մտերիմ հարաբերություններով պայմանավորված, վերջիններիս կողմից համայնքին պատկանող օտարման ոչ ենթակա հողամասերը սեփականության իրավունքով ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը օգտագործել է համայնքի շահերին հակառակ։ 

«Մասնավորապես՝ անտեսելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված օտարման արգելքը՝ 2021 թվականի ընթացքում կազմակերպած աճուրդ-վաճառքով 13 միավոր, ընդհանուր՝ 9,5 հա մակերեսով արոտավայրերն օտարել է տարբեր անձանց, որով էական՝ շուրջ 142․694․213 ՀՀ դրամի վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Բացի այդ, համայնքի ղեկավարը, անձնական այլ դրդումներից ելնելով, 2021 թվականի փետրվարի 16-ին կազմել և իր ստորագրությամբ ու համայնքի ղեկավարի կնիքով հաստատել է տեղեկանքներ այն մասին, որ Նոր Խարբերդ համայնքի տարածքում գտնվող 5 հողամասերը չեն դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի շարքին և ենթակա են մասնավորեցման, մինչդեռ դրանք հանդիսացել են օրենքով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողեր։

Նոր Խարբերդ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ):

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազությանն առաջարկվել է «Դատախազության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի կարգով քննարկել սույն քրեական վարույթով հաստատված` օրենքի խախտմամբ օտարված անշարժ գույքերի գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները համայնքի հաշվեկշիռ վերադարձնելու պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հարցը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը