Ծաղկաձորում մեկնարկել է Կիբեռանվտանգության հաքաթոնը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Ծաղկաձորում մասնակցել է Կիբեռանվտանգության հաքաթոնի բացման արարողությանը, որն իրականացվում է ԲՏԱ նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցության շրջանակում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ նախարարը նշել է՝ հատկապես վերջին տարիներին Կառավարությունը շատ է խոսում կիբեռպաշտպանության ոլորտում պետության կարողունակություններն ընդլայնելու անհրաժեշտության, կրիտիկական ենթակառուցվածքներն ու կենսական ծառայությունները պատշաճ կերպով պաշտպանելու, ինչպես նաև համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մարդկային կապիտալ ձևավորելու անհրաժեշտության մասին։

«Հավատարիմ մնալ թվային վերափոխման օրակարգին, դառնալ տեխնոլոգիապես զարգացած պետություն՝ առերեսվելով կիբեռխոցելիության ռիսկերի ու դրանցից բխող նոր վտանգների հե՞տ, թե՞ վախենալ, ներամփոփվել ու հրաժարվել այդ օրակարգից։ Կարծում եմ՝ այս դիլեման այլևս չկա, մենք կատարել ենք մեր ընտրությունը և դա թվայնացված Հայաստանն է»,- նշել է Մխիթար Հայրապետյանն՝ ընդգծելով, որ Հայաստանը հետ չի կանգնելու տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն դառնալու իր երազանքից և հաստատուն քայլերով գնալու է այդ ճանապարհով, բայց, միևնույն ժամանակ, խոշոր ներդրումներ է անելու կիբեռպաշտպանության և տեղեկատվական անվտանգության ոլորտներում։

Միջոցառման մասնակիցներին  ողջունել և հաջողություն է մաղթել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը: Նա  ընդգծել է պետություն-մասնավոր հատված համագործակցության կարևորությունը, որի լավագույն օրինակներից է այս ծրագիրը։

Հաքաթոնը կանցկացվի հուլիսի 9-11-ը։ Մասնակցում են պետական կառույցների, ֆինանսական, հեռահաղորդակցության և կենսական նշանակության ծառայություններ մատուցող ընկերությունների տասնյակ մասնագետներ: Թիմերը առաջադրված խնդիրներին տեխնոլոգիական լուծումներ կառաջարկեն։ Լավագույն լուծումներ առաջարկած 3 թիմերը կպարգևատրվեն համապատասխանաբար 2.5, 1.5 և 1 միլիոն ՀՀ դրամով:

Միջոցառման նպատակն է բարձրացնել ՏՏ, տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության ոլորտի մասնագետների կարողություններն ու պատրաստվածությունը՝ դիմակայելու կիբեռսպառնալիքներին և մարտահրավերներին, խթանել կրիտիկական ենթակառուցվածքների միջև համագործակցությունը՝ ամրապնդելու կիբեռմիջադեպերին արձագանքելու ճկունությունը:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում