ՀՀ ԱԳՆ-ն Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հաղորդագրություն է տարածել

5 րոպեի ընթերցում

Բրյուսելում հուլիսի 8-ին կայացել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ Կողմերը քննարկել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստի արդյունքներով ՀՀ ԱԳՆ տարածած համատեղ մամուլի հաղորդագրության մեջ նաև նշվում է. «Հայաստանը և ԵՄ-ն ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության զգալի առաջընթացը՝ հիմնված ընդհանուր արժեքների  հանձնառությամբ։ Ողջունել են 2025թ. հունիսի 29-ից 30-ը Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կարևոր հայտարարությունները, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ նոր Գործընկերության օրակարգի վերաբերյալ քաղաքական համաձայնությունը և Եվրոպական հանձնաժողովի կողմից մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի առաջարկության հաստատումը։ Նշյալ որոշումներն ավելի կմերձեցնեն Հայաստանը և ԵՄ-ը։

Հայաստանը և ԵՄ-ն ողջունել են նաև 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացման գործընթացը՝ միտված Հայաստանի և ԵՄ միջև ոլորտային առավել սերտ համագործակցությանը և կապակցվածության ու բիզնես ոլորտներում լայնածավալ ներդրումների խթանմանը ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության շրջանակում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը համապատասխան։ 

Գործընկերության կոմիտեն դիտարկել է օրենքի գերակայության, արդարադատության ոլորտում բարեփոխումների, իրավապահ համակարգի, մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում զարգացումները։ ԵՄ-ը գնահատել է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքներին, ինչպես նաև այս ուղղություններով արձանագրված շոշափելի առաջընթացը։ ԵՄ-ն ընդգծել է նշված ոլորտներում բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունն ու լրացուցիչ քայլերն՝ ուղղված խտրականության բոլոր ձևերի վերացմանը։ Կողմերն ընդգծել են որոշումների կայացման և հանրային կառավարման գործընթացներում քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության կարևորությունը։

Հայաստանը և ԵՄ-ն քննարկել են տարածաշրջանային ներառական կապակցվածության խթանման հնարավորությունները, տնտեսության դիվերսիֆիկացիայի ու փոխադարձ առևտրի ընդլայնման ուղղությունները, թվային և կանաչ փոխակերպումների արագացման ճանապարհները, էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը, ինչպես նաև կլիմայական գործողությունների ուղղությամբ համագործակցության ամրապնդումը։

Արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանական քաղաքականության համատեքստում կողմերը ողջունել են Հայաստանի և ԵՄ միջև վերջերս ստորագրված համաձայնագիրը, որը սահմանում է ԵՄ ճգնաժամային կառավարման առաքելություններին և գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ անվտանգային և պաշտպանական առաջին խորհրդակցությունների անցկացումը։ Կողմերը քննարկել են համագործակցության նոր ուղղություններ՝ կենտրոնանալով հիբրիդային և կիբեռսպառնալիքների, արտաքին միջամտությունների և ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում դիմակայության կարողությունների զարգացման վրա։ Վերահաստատել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կարևոր ներդրումը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հարցում։

Գործընկերության կոմիտեն քննարկել է նաև տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը։ ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ կոչ անելով ստորագրել և վավերացնել այն։ ԵՄ-ն ընդգծել է իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների վրա։ ԵՄ-ն  իր աջակցությունն է հայտնել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերին։

Հանդիպումը համանախագահել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Օդրոն Պերկաուսկիենեն:

Հայերեն العربية English Français Русский

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի