Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 8-ի որոշմամբ Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում Հայաստանի ռազմական կցորդ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման մեջ նշված է. «Արայիկ Նորոյանին 2025 թվականի օգոստոսի 1-ից նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` քաղ. Աստանա)»:
Որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում: