Աշխարհ

Կահիրեի հեռահաղորդակցության գլխավոր շենքում հրդեհի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Կահիրեի հեռահաղորդակցության գլխավոր շենքում հրդեհի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում գտնվող հեռահաղորդակցության գլխավոր շենքում հրդեհի հետևանքով զոհվել է 4 մարդ, ավելի քան երկու տասնյակ մարդ վիրավոր է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարության խոսնակ Հոդամ Աբդել Ղաֆարը։ 

Մահացածները Telecom Egypt-ի աշխատակիցներ են եղել։ Իսկ 26 վիրավորները հիմնականում տուժել են ծխի հետևանքով։

Կապի նախարարության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է շենքի հարկերից մեկում, որտեղ տեղակայված են կապի օպերատորները, ինչից հետո մեծ ինտենսիվության պատճառով սկսել է տարածվել մյուս հարկերում։ 

Հրդեհի հետևանքով ժամանակավորապես ընդհատվել են համացանցն ու բջջային կապի ծառայությունները։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում