Աշխարհ

Քենիայում ցույցերի ժամանակ 2 մարդ է զոհվել, Նայրոբին շրջափակվել է

1 րոպեի ընթերցում

Քենիայում ցույցերի ժամանակ 2 մարդ է զոհվել, Նայրոբին շրջափակվել է

Քենիայում ոստիկանությունը կրակ է բացել հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ, որի հետևանքով 2 մարդ ՝ զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին BBC-ին հայտնել են Նայրոբիի արվարձաններում գտնվող հիվանդանոցից։

Ըստ հրապարակման՝ հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են հիվանդանոցի առջև՝ պահանջելով զոհերի մարմինները։ Ցուցարարների սպանվելու մասին լուրերը պաշտոնապես չեն հաստատվել։ 

Ցույցերին ընդառաջ անվտանգության ուժերը վաղ առավոտից շրջափակել են Նայրոբիի կենտրոն տանող բոլոր գլխավոր փողոցները։ Տարբեր բիզնեսներ փակվել են, փողոցներում մեծ թվով ոստիկաններ կան։ 

Բողոքի ակցիաների մասնակիցների և ոստիկանների միջև մայրաքաղաքի որոշ հատվածներում բախումներ են տեղի ունեցել, երբ ցուցարարները փորձել են ճեղքել իրավապահների արգելապատնեշները։ Ոստիկանները նրանց ուղղությամբ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել։ 

Ակցիաները նշանավորում են 1990 թվականի հուլիսի 7-ին պատմական Սաբա Սաբայի ցույցերի 35-ամյակը. հենց այդ ժամանակ Քենիայում ցուցարարները դուրս եկան փողոց՝ պահանջելով ազատ ընտրություններ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում