Մեկնարկել է «Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» դասընթացը

2 րոպեի ընթերցում

Թանգարանների դերը ֆորմալ կրթության գործընթացում ընդլայնելու և զարգացնելու նպատակով հուլիսի 7-11-ը Երևանում անցկացվում է «Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» դասընթացը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դասընթացի նպատակներից է նաև ամրապնդել թանգարան-դպրոց համագործակցությունը՝ ներկայացնելով թանգարանները որպես կրթական ռեսուրս և հարթակ՝ դպրոցական ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար։

Ժամանակակից կրթական բարեփոխումների շրջանակում պետական կրթական նոր չափորոշիչները շեշտադրում են անձնական, մետաառարկայական և առարկայական կարողությունների ձևավորումը։ Այս դասընթացի  նպատակն է ստեղծել արդյունավետ հարթակ թանգարանների ներառման համար՝ նոր չափորոշիչների գործնական կիրառման գործընթացում։ 

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան թանգարանային մանկավարժության հիմունքներին, թանգարան-դպրոց համագործակցության տեսակներին, մեթոդներին, տեղական և միջազգային փորձին,  այս բնագավառում երկու կառույցների համագործակցության  առկա խնդիրներին։ Ծրագրի արդյունքում ուսուցիչների  և թանգարանային մանկավարժները համատեղ  կմշակեն  դպրոցական ուսումնական ծրագերին համապատասխան թանգարանային կրթական ծրագիր` ԿԶՆԱԿ-ի չափորոշիչներին համապատասխան։ Դասընթացը կիրականացվի դասախոսությունների, փորձի փոխանակման և  թիմային աշխատարաններ- վարժանքների  ձևով։ 

Երրորդ  փուլը  նախատեսում է «Թանգարանային կրթական ծրագրերի» ուսումնական ձեռնարկ-ուղեցույցի կազմում և տպագրություն։ Դասընթացին կմասնակցեն 36 մենթոր դպրոցի ուսուցիչներ և 14 թանգարանային մանկավարժներ։ Դասընթացն իրականացնում են «Թանգարանների  աշխատողների և բարեկամների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ համատեղ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում