Մշակույթ

Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» գլուխգործոցը կներկայացվի Երևանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմում

1 րոպեի ընթերցում

Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» գլուխգործոցը կներկայացվի Երևանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմում

Իտալացի ականավոր կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինիի հանրահայտ «Սևիլյան սափրիչ» կոմիկական օպերան հուլիսի 7-8-ին, 10-11-ին կներկայացվի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իտալական օպերայի հումորային գոհարը՝ «Սևիլյան սափրիչ»-ը, համարվում է այդ ժանրի անգերազանցելի գլուխգործոցներից մեկը և շարունակում է մնալ համաշխարհային առաջատար օպերային թատրոնների խաղացանկի անբաժան մասը։

Ներկայացմանը կմասնակցի «Արցախ» նվագախումբը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանի գլխավորությամբ։ Օպերայի վերականգնող ռեժիսորն է Նորայր Հերգնյանը, բեմի ձևավորման ու զգեստների հեղինակը նկարիչ Դավիթ Քոչունցն է, երգչախմբի ղեկավար` Գայանե Սահակյան:

Նախաձեռնության հեղինակները նշում են՝ «Սևիլյան սափրիչ»-ը զվարճալի ստեղծագործություն է, և այն նոր սերնդի երաժիշտների համար դասական օպերայի շրջանակում բեմում փորձ ձեռք բերելու հիանալի հնարավորություն է։ Նրանք համոզված են, որ ներկայացումը հանդիսատեսին կպարգևի արվեստի իսկական տոն ու կմիավորի տարբեր սերունդների ներկայացուցիչների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում