Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ն ուղերձը հրապարակել է X-ի իր միկրոբլոգում։

«Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։  Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Մենք հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում են անհայտ կորած, բարեհաջող կապաքինվեն»,- ասվում է ԱԳՆ ուղերձում։

Ըստ NBC News-ի, Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 51-ի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում