Հայաստան

Երևանում ուժեղ քամուց ծառը կոտրվել է և ընկել քաղաքացու վրա

1 րոպեի ընթերցում

Երևանում ուժեղ քամուց ծառը կոտրվել է և ընկել քաղաքացու վրա

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 5-ին ժամը 16:42-ին ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանն ընկել են քաղաքացու վրա:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ  ՆԳՆ փրկարար ծառայությունից, փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարների ուժերով կոտրված ծառի ճյուղերը մասնատվել և հեռացվել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում