Միացյալ Նահանգներ

Թրամփը պատրաստվում է բանակցություններ սկսել TikTok-ի վաճառքի վերաբերյալ հնարավոր գործարքի շուրջ

1 րոպեի ընթերցում

Թրամփը պատրաստվում է բանակցություններ սկսել TikTok-ի վաճառքի վերաբերյալ հնարավոր գործարքի շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա շաբաթվա սկզբին պատրաստվում է սկսել բանակցություններ Չինաստանի հետ՝ TikTok հավելվածի վաճառքի վերաբերյալ հնարավոր գործարքի շուրջ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Reuters»-ը, այս մասին նա հայտնել է լրագրողներին Air Force One-ի ուղևորության ժամանակ։

«Կարծում եմ՝ մենք կսկսենք երկուշաբթի կամ երեքշաբթի բանակցություններ Չինաստանի հետ, հնարավոր է՝ Չինաստանի նախագահ Սիի կամ նրա ներկայացուցիչներից մեկի հետ։ Բայց մենք կցանկանայինք, որ գործարք ունենանք»,-նշել է Թրամփը։

Նրա խոսքով՝ TikTok-ի կարճ տեսանյութերի հավելվածը վաճառելու վերաբերյալ ԱՄՆ-ը գրեթե ամբողջությամբ համաձայնություն է ձեռք բերել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում