ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

3 րոպեի ընթերցում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Կոմիտեի նախագահի տեղակալները, քննչական և օպերատիվ-հետախուզական  ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Կոմիտեի այլ ծառայողներ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արթուր Նահապետյանն անձնակազմին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալ Արմեն Ասատրյանին՝ նրան և Կոմիտեի կազմը համալրած նոր ծառայողներին մաղթելով արդյունավետ գործունեություն: 

Կոմիտեի նախագահն անդրադարձել է իր՝ 2025 թվականի հունիսի 6-ի հրամանով ստեղծված խորհրդակցական մարմնի (Կոլեգիայի) գործունեության կարգին, որի հիմնական նպատակը առավել հրատապ և արդիական հարցերի քննարկման, դրանց արագ և համարժեք արձագանքման ապահովումն է: 

Արթուր Նահապետյանը խոսել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված կառուցվածքային փոփոխությունների, այդ թվում՝ նոր ստեղծված ստորաբաժանմանը՝ Ներքին անվտանգության և վերահսկողության վարչությանը վերապահված վերահսկողական լիազորությունների ու գործառույթների մասին: Կառուցվածքային փոփոխությունների համատեքստում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ առավել արդյունավետ պայքար մղելու տեսանկյունից Կոմիտեի նախագահը կարևորել է մարզային ստորաբաժանումներ ունենալու անհրաժեշտությունը՝ նշելով, որ առաջիկայում աշխատանքներ կիրականացվեն նաև այդ ուղղությամբ: 

Նիստի ընթացքում քննարկվել են նաև Կոմիտեի նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ժամկետներին ու ծառայողների աշխատանքի գնահատման չափանիշներին վերաբերող հարցեր:  Արթուր Նահապետյանը անդրադարձել է Կոմիտեում մեկ տարուց ավել քննվող քրեական վարույթներով իրականացվող նախաքննության ժամկետներին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ իր պահանջն է՝ հնարավորինս արագ ավարտել տևական ժամանակ քննվող գործերը և ուշադրություն դարձնել  բոլոր վարույթներով նախաքննության որակի բարձրացմանը:

Անդրադարձ է եղել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ներկայացված օրենսդրական մի շարք նախաձեռնությունների, ինչպես նաև կարգապահական և մրցութային հանձնաժողովների գործունեության լավարկմանը վերաբերող հարցերին:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ Կոլեգիայի որոշումների կենսագործումն առավել կբարձրացնի Կոմիտեի առջև դրված խնդիրների կատարման արդյունավետությունը: 

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը