Իրան

Իսրայելի ՊՆ ղեկավարը հանձնարարել է պատրաստել Իրանի նկատմամբ օդում գերակշռության պահպանման պլան

1 րոպեի ընթերցում

Իսրայելի ՊՆ ղեկավարը հանձնարարել է պատրաստել Իրանի նկատմամբ օդում գերակշռության պահպանման պլան

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի խնդիրն է պատրաստել օդում Թեհրանի նկատմամբ հրեական պետության ռազմաօդային ուժերի գերակշռության պահպանման միջոցներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կացը գրել է X սոցիալական հարթակում։

«Իսրայելի պաշտպանության բանակի խնդիրն է պատրաստել հետախուզական և օպերատիվ միջոցներ, որոնք Իսրայելի ռազմաօդային ուժերին թույլ կտան օդում պահպանել  գերակշռությունը Թեհրանի նկատմամբ», - գրել է նա։

Կացի խոսքով՝ «Իսրայելը մտադիր է ակտիվ պաշտպանական քաղաքականություն վարել Իրանի դեմ» և թույլ չտալ, որ Իրանը վերակառուցի իր հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում