Որտե՞ղ են նախընտրում հանգստանալ հայ զբոսաշրջիկները. տուրիստական տենդենցները և նախընտրությունները`մասնագետների մեկնաբանմամբ

8 րոպեի ընթերցում

Ամառային սեզոնին ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, այնպես էլ Հայաստանում, մարդկանց մոտ առաջինը ծագող հարցերից է՝ որտե՞ղ անցկացնել ամառային հանգիստը։ Թեև Հայաստանում էլ կան բազմաթիվ գրավիչ զբոսաշրջային վայրեր ու գեղեցիկ անկյուններ, հայ զբոսաշրջիկներն ընդլայնում են  իրենց ուղևորության աշխարհագրությունը: Հատկապես տարվա շոգ սեզոնին Հայաստանից տասնյակ հազարավոր քաղաքացիներ ուղևորվում են դեպի ծով, մշակութային կենտրոններ կամ էքստրեմալ արկածներ որոնելու։ Վիճակագրությունը հստակ է՝ արդեն մի քանի տարի է, որ հայ զբոսաշրջիկների նախընտրած երկրների առաջին հորիզոնականում փոփոխություններ գրեթե չեն լինում։ Ո՞ր ուղղություններն են վերջին տարիներին ամենապահանջվածը և ո՞ւր են գնում հայերը՝ արևի, ծովի կամ արկածների հետևից։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում SkyTour տուրիստական ընկերության՝ դեպի Եգիպտոս թռիչքները սպասարկող բաժնի տնօրեն Նյուշա Վիրաբյանն ընդգծեց, որ տարիներ շարունակ Եգիպտոսը եղել և մնում է հայ զբոսաշրջիկների ամենապահանջված ուղղությունը: «Եգիպտոսի հիմնական առավելությունն ամբողջ տարվա ընթացքում գործող տուրիստական սեզոնն է։ Ամառային ամիսներին հատկապես ակտիվ է Հուրգադայի ուղղությունը, այս պահին դրան նաև ավելացել է Էլ Ալամեյնը։ Իսկ Շարմ էլ Շեյխը զբոսաշրջային ակտիվ ուղղություն է ամբողջ տարվա ընթացքում՝ մնալով որպես հարմարավետ և մշտապես հասանելի վայր զբոսաշրջիկների համար»,- նշեց Վիրաբյանը։  

Պահանջված ուղղություններ

Խոսելով ամառային սեզոնի նախընտրելի ուղղությունների մասին՝ տուրիստական ընկերության ներկայացուցիչը նշեց, որ վերջին շրջանում մեծ ակտիվություն է նկատվում Աբու Դաբիի և Արաբական Միացյալ Էմիրությունների այլ քաղաքների ուղղությամբ։ Էմիրությունները մեծ պահանջարկ ունեն նաև ձմեռային սեզոնին։ 

«Ամառային սեզոնի համար զբոսաշրջիկների շրջանում պահանջված ուղղություններն են Կիպրոսը և Հունաստանը։ Այս երկրներն արդեն տարիներ շարունակ պահպանել են իրենց տեղը նախընտրելի ուղղությունների ցուցակում»,- ասաց նա։

Թվային  տեխնոլոգիաների ու հարթակների մուտքը ոլորտ

Խոսելով թվային տեխնոլոգիաների ազդեցության մասին՝ SkyTour տուրիստական ընկերության՝ դեպի Եգիպտոս թռիչքները սպասարկող բաժնի տնօրեն Նյուշա Վիրաբյանն ընդգծեց, որ առանց ժամանակակից թվային գործիքների և հարթակների տուրիզմի ոլորտն այսօր հնարավոր չէ պատկերացնել։ «Ուրախությամբ կարող եմ ասել, որ արդեն երկու տարի է` համագործակցում ենք MyTour ճանապարհորդական հարթակի հետ, որը նոր և իր տեսակի մեջ առաջատար նախաձեռնություն էր»,- նշեց նա։

MyTour-ն Ամերիաբանկի դուստր ընկերության` «Դիննո»-ի կողմից ներդրված առաջին օնլայն հարթակն էր, որը միաժամանակ նորություն էր թե՛ տուրիստական ընկերությունների, թե՛ զբոսաշրջիկների համար։ Այն հնարավորություն է տալիս առանց որևէ տեղ այցելելու հեշտությամբ պլանավորել և կազմակերպել ճամփորդությունը։

«Կարող եմ ասել, որ այս  երկու տարվա ընթացքում հարթակում վաճառքները զգալիորեն աճել են։ Սա վկայում է, որ Հայաստանում ժամանակակից թվային տեխնոլոգիաներն արագորեն ներմուծվում և ընդունվում են»,- նշեց Վիրաբյանը։

Նա նաև հիշեցրեց, որ մայիսին անցկացված ամենամյա workshop-ի շրջանակում, որը նվիրված էր Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղություններին, ներկայացվեցին լավագույն ցուցանիշներ արձանագրած գործընկերները. «Տասնյակ ընկերություններից առանձնացան հինգ լավագույնները, և ուրախ եմ նշել, որ դրանց թվում էր նաև MyTour ճանապարհորդական հարթակը»:

Հարթակն օգնում է արագ, հարմար և անվտանգ կազմակերպել ճանապարհորդությունը 

MyТour պրոդուկտի ղեկավար Գայանե Ղազազյանն էլ, անդրադառնալով  հարթակի առավելություններին,  նշեց, որ կարևոր կետերից է այն, որ հարթակը թույլ է տալիս հստակ տեսնել առաջարկները և պարզ ու հեշտ տարբերակով պլանավորել բյուջեն:  

Ըստ Գայանե Ղազազյանի՝ «MyTour-ը ժամանակակից օնլայն հարթակ է, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ պլանավորել և ամրագրել ճանապարհորդությունը՝ առանց տուրիստական գործակալություն այցելելու կամ ժամեր տրամադրելու։ Հարթակում կարելի է միանգամից նշել ճանապարհորդների քանակը, ճանապարհորդության ցանկալի օրերը,  ընտրել ուղղությունը, որից հետո տեսնել առաջարկվող հյուրանոցները, առկա արժեքները և ամրագրել՝ առանց լրացուցիչ հարցումներ անելու։ 

Պլանավորումն՝ առանց ավելորդ քաշքշուկի 

«MyTour հարթակի նշանակալի առավելություններից է նաև այն, որ հարթակում ներկայացված գները հենց տվյալ պահին գործող, իրական արժեքներն են։ Այն, ինչ դուք տեսնում եք, նույն գնով կարող եք ամրագրել՝ առանց սպասելու գործակալության արձագանքին կամ բախվելու գների հնարավոր փոփոխությանը։ Այսպիսով խուսափում եք նաև այն խնդրից, երբ տարբեր գործակալություններից առաջարկներ ստանալուց հետո, վերջնական որոշում կայացնելիս, արժեքները արդեն փոփոխված են լինում»,- ասաց նա: 

Վաղ ամրագրումների և վճարումների ճկուն համակարգ

Գայանե Ղազազյանը նշեց, որ MyTour-ը նաև հնարավորություն է տալիս կատարել վաղ ամրագրումներ՝ առանց նախնական վճար կատարելու։ Կարելի է ամրագրել փաթեթը, ֆիքսել արժեքը և վճարումը սկսել կատարել թռիչքից 35 օր առաջ՝ երկու մասով։ Սա էականորեն թեթևացնում է ֆինանսական բեռը և հնարավորություն է տալիս օգտվել մատչելի փաթեթներից, հատկապես ծանրաբեռնված սեզոններին, երբ գները սովորաբար բարձրանում են մինչև 30 տոկոսով։ 

Ամբողջական տեղեկատվություն հայերենով

«Հաճախ ճանապարհորդները դժվարությամբ են գտնում անհրաժեշտ տեղեկատվությունը հյուրանոցների կամ փաթեթների վերաբերյալ, քանի որ այն հիմնականում հասանելի է միայն անգլերեն կամ ռուսերեն լեզուներով։ MyТour հարթակում ողջ տեղեկատվությունը ներկայացված է նաև հայերենով՝ ներառյալ հյուրանոցների նկարագրությունները, նկարները, վարկանիշները, ամրագրման և չեղարկման պայմանները և այլն»,- ասաց MyTour պրոդուկտի ղեկավարը: 

Անվտանգություն և վստահություն

Ցավոք, շուկայում հաճախ հանդիպում են խարդախության դեպքեր, երբ տուրիստական գործակալությունները գումար են վերցնում, բայց ամրագրումները չեն կատարում կամ արվող ամրագրումներն ապահով չեն։ MyTour-ի դեպքում նման խնդիրներ բացառվում են։ «Հարթակն աշխատում է միայն վստահելի և պաշտոնապես հաստատված գործընկերների հետ։ Բոլոր վճարումները իրականացվում են Ամերիաբանկի  վճարային համակարգերով»,- նշեց Գայանե Ղազազյանը։ 

Հասանելիություն և օժանդակություն՝ ցանկացած պահի 

Չնայած հարթակի ամբողջովին օնլայն բնույթին՝ MyTour-ը տրամադրում է նաև ճանապարհորդների 24/7 սպասարկման աջակցություն։ Ճանապարհորդության ընթացքում ցանկացած խնդրի դեպքում իրական մարդիկ ապահովում են օպերատիվ աջակցություն, որպեսզի հաճախորդը իրեն երբեք մենակ չզգա։ 

MyTour-ից կարող են օգտվել բոլորը՝ Ամերիաբանկի հաճախորդների համար հարթակը ներգրավված  է  «MyAmeria» հավելվածում։ Մնացած բոլոր օգտատերերը կարող են ամրագրումներ կատարել mytour.am պաշտոնական կայքի միջոցով: 

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ