ՔԿ-ն հերքում է ԶԼՄ-ի հրապարակումը, թե Վազգեն Գալստանյանի՝ «պատերի տակ գյուլլելու» վերաբերյալ զրույցը վերաբերում է թմրամիջոց իրացնողներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից հերքում են «Հրապարակ» օրաթերթի հրապարակումն այն մասին, թե Վազգեն Գալստանյանի՝ «պատերի տակ գյուլլելու» վերաբերյալ զրույցը վերաբերում է թմրամիջոց իրացնողներին: 

«Մի շարք զանգվածային լրատվամիջոցներ օգտվելով այն հանգամանքից, որ հրապարակվել են Սրբազան պայքար շարժման ներկայացուցիչների կողմից ահաբեկչություն և իշխանությունը զավթելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ արձանագրված խոսակցությունների առանձին հատվածները, հրապարակման առաջին իսկ օրվանից չհիմնավորված տեղեկություններ են տարածում խոսակցությունները մոնտաժելու, «բառերն իրար կպցնելու» միջոցով նախադասություններ ձևակերպելու, զրույցը համատեքստից կտրված ներկայացնելու, ամբողջ խոսակցությունները արհեստական բանականության միջոցներով ստացած լինելու վերաբերյալ:

Մասնավորապես, «Հրապարակ» օրաթերթն այսօր առավոտյան ժամը 08:15-ին տարածած հրապարակման մեջ պնդել է, թե իբր «պատերի տակ գյուլլելու» վերաբերյալ Վազգեն Գալստանյանի զրույցը վերաբերում է թմրամիջոց իրացնողներին: Պաշտոնապես պարզաբանում ենք, որ արձանագրված զրույցի մեջ թմրամիջոցների կամ դրանք տարածող անձանց մասին խոսակցություն ընդհանրապես չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը: 

Միաժամանակ, ՔԿ-ն կոչ է անում պահպանել մասնագիտական էթիկան, զերծ մնալ քաղաքական կամ այլ նպատակներով կեղծ տեղեկություններ տարածելուց, քրեական վարույթով ձեռք բերված տվյալների վերաբերյալ չճշտված կամ ակնհայտ կեղծ տվյալներ տարածելուց՝ նկատի ունենալով, որ դատական վարույթի ընթացքում բոլորը հնարավորություն են ունենալու ներկա գտնվել բոլոր ապացույցների, այդ թվում մանիպուլյատիվ հայտարարություններով կասկածի տակ դրվող ձայնագրությունների հետազոտմանը:

 

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում