Հայաստան

Հավաստի և անվճար տեղեկություններ. ինչ խողովակներով է հնարավոր տեղեկատվություն ստանալ միգրացիոն ծառայության աշխատանքի մասին

2 րոպեի ընթերցում

Հավաստի և անվճար տեղեկություններ. ինչ խողովակներով է հնարավոր տեղեկատվություն ստանալ միգրացիոն ծառայության աշխատանքի մասին

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն իրազեկում է, թե ինչ խողովակներով է հնարավոր տեղեկատվություն ստանալ Ծառայության աշխատանքների մասին: 

«ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տեղեկատվական խողովակներն են՝ զանգերի կենտրոնը (84-22), գլխամասային գրասենյակում տեղեկայված Տեղեկատու կետը, ֆեյսբուքյան էջը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՄՔԾ-ից՝ նշելով, որ առաջիկայում կթողարկվի նաև Ծառայության կայքէջը։

Խորհրդատվական բնույթի ծառայություններ են մատուցվում նաև ՄՔԾ բոլոր տարածքային գրասենյակներում և գլխամասային վարչական շենքում։շ

Անհանգստացնող հարցերը կարել է ուղղել նաև [email protected] էլ․փոստի հասցեով և e-request.am հարթակով։

«Նշված բոլոր խողովակներով կարող եք հավաստի և անվճար տեղեկություններ ստանալ ոլորտային ընթացակարգերի, պահանջվող փաստաթղթերի, հերթագրման կարգի և ժամկետների մասին։

Ծառայության մասնագետները պատրաստակամ են նաև փաստաթղթերի ստուգման և հավաքագրման վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ մատուցելու, հերթագրվելու համար։

Զանգերի կենտրոնը սպասարկում է օրական մինչև 700 զանգ և արձանագրում 0 բաց թողնված հեռախոսազանգ։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՄՔԾ ստորաբաժանումների հարակից տարածքներում գործում են կոմերցիոն գրասենյակներ, որոնք ևս իրականացնում են վերոնշյալ ծառայությունները՝ վճարովի հիմունքներով»,- ընդգծված է միգրացիոն ծառայության տարածած հաղորդագրության մեջ: 

Նույն հաղորդագրության մեջ շեշտվում է, որ ՄՔ ծառայությունը պատասխանատվություն չի կրում ոչ պաշտոնական հաղորդուղիներով ստացված տեղեկությունների, պատրաստված փաստաթղթերի եվ կատարված ամրագրումների համար: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում