Հայաստանը պատրաստ է ընդլայնել Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Արևելյան պետական հատվածի ընդլայնման և ԵՄ հարևանության վարկային գործառնությունների բաժնի ղեկավար Մատեո Ռիվելլինիի գլխավորած պատվիրակությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ ԵՆԲ-ն առանցքային գործընկեր է ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի իրականացման գործընթացում, որի հետ համագործակցությունն առանցքային է Հայաստանի համար։
Նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել առկա համագործակցության շրջանակը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային, ճանապարհաշինության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը։