Մշակույթ

Հայաստանի գրողների միությունը հայտարարել է «Հանուն հայի հարատևման» գրական մրցանակաբաշխության մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի գրողների միությունը հայտարարել է «Հանուն հայի հարատևման» գրական մրցանակաբաշխության մասին

Հայաստանի գրողների միությունը և «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպությունը հայտարարել են «Հանուն հայի հարատևման» գրական մրցանակաբաշխություն մասին՝ նախատեսված միության անդամների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ մրցանակաբաշխության նպատակն է օժանդակել հայ գրողին, խթանել ժամանակակից հայ գրականության բնականոն ընթացքը, հայ ընթերցողին ներկայացնել լավագույն գրական ստեղծագործություններ։

Թեման՝ հայրենիքը, հայ մարդն ու ընտանիքն իբրև արարող և միավորող ուժ, հայ ինքնության, ազգային նվիրումի և հարատևման աղբյուր։

Անհրաժեշտ է ներկայացնել անտիպ ստեղծագործություններ, որոնք մինչ օրս չեն հրապարակվել, հետևյալ 3 ժանրում՝ արձակ-վիպակ կամ երեք պատմվածք/մինչև 40 էջ/, պոեզիա -պոեմ կամ բանաստեղծական շարք/մինչև 15 էջ/, մանկապատանեկան– հեքիաթ, պատմվածք կամ բանաստեղծական շարք /մինչև 15 էջ/։

Յուրաքանչյուր ժանրում նախատեսված է 4 մրցանակային տեղ՝ 1-ին՝  յուրաքանչյուրին 180 000 դր., 2-րդ՝ յուրաքանչյուրին 120 000 դր․, 3-րդ՝ յուրաքանչյուրին 100 000 դր., խրախուսական՝յուրաքանչյուրին 80 000 դր.։

Գործերը հարկավոր է  ներկայացնել միայն մեկ ժանրում։ Աշխատանքներն ընդունվում են տպագիր, երեք օրինակից, փակ ծրարով, վրան կեղծանուն։

Ստեղծագործությունները հանձնել Հայաստանի գրողների միության գործերի կառավարիչ Հեղինե Նազարյանին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11։00-15։00։

Մրցանակաբաշխությունը կամփոփվի հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի գրողների միությունում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում