Եվրոպա

Արարատ Միրզոյանը հաջողություններ է մաղթել Եվրոպական խորհրդում նախագահությունը ստանձնող Դանիային

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը հաջողություններ է մաղթել Եվրոպական խորհրդում նախագահությունը ստանձնող Դանիային

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաջողություններ է մաղթել Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկե Ռասմուսենին՝ Դանիայի՝ Եվրոպական խորհրդում նախագահությունը ստանձնելու առթիվ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն X հարթակում գրել է. «Հաջողություններ եմ մաղթում իմ գործընկերոջը՝ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենին ԵՄ 2025-ի ընթացքում՝ անհամբեր սպասելով մեր նոր հանդիպումներին՝ թե՛ երկկողմանի, թե՛ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում»։

Եվրոպական խորհուրդը հունիսի 30-ին տարածված գրառման մեջ նշել է․ «Վեց զբաղված և հուզիչ ամիսներից հետո ժամանակն է հրաժեշտ տալ Խորհրդում լեհական նախագահությանը։ Շնորհակալություն ձեր ամբողջ աշխատանքի համար։ Հուլիսի 1-ին մենք ասում ենք բարև Դանիային»։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում