Իրան

Իրանում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է 950-ի

1 րոպեի ընթերցում

Իրանում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է 950-ի

Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանում զոհերի թիվը հասել է 950-ի, մոտ 5000 մարդ վիրավորվել է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը։

«Մեր 950 հայրենակիցներ զոհվել են մեր երկրի դեմ սիոնիստական ​​վարչակարգի վերջին ագրեսիայի հետևանքով: Զոհերի թվում են 102 կին և 38 երեխա: Մոտ 5000 մարդ վիրավորվել է, որոնց 70%-ը եղել են խաղաղ  բնակիչներ», - ասել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը:

Հունիսի 30-ին իսլամական հանրապետության դատական ​​իշխանությունները հայտնել էին 935 զոհի մասին:

Քոլիվանդի խոսքով՝ Իսրայելի հարձակումների հետևանքով 377 բնակելի շենք ավերվել է, 2160-ը՝ վնասվել:

Ավելի վաղ Իրանի կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին հայտնել էր, որ Իսրայելի հարվածների հետևանքով վիրավորվել է 5646 իրանցի:

Իսրայելը հայտնել էր իրանական պատասխան հարվածներից շուրջ 30 զոհի, ավելի քան 3000 վիրավորի մասին։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում