Երևանի քաղաքապետը պարգևատրել է «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով երևանյան խնդիրները բարձրաձայնած քաղաքացիներին

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալագրերով է պարգևատրել «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով երևանյան խնդիրները բարձրաձայնած ամենաակտիվ քաղաքացիներին ու քաղաքապետարանի այն աշխատակիցներին, ովքեր մասնակցություն են ունեցել այդ խնդիրների լուծմանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է քաղակապետի «Ֆեյսբուք»-ի էջի հրապարակումից ու լուսանկարներից: 

««Ակտիվ քաղաքացի» հարթակը մեզ համար պարզապես տեխնոլոգիական գործիք չէ։ Դրա միջոցով մենք համատեղ փոխում ենք քաղաքային կառավարման ձևը՝ դարձնելով այն առավել հասանելի, բաց և քաղաքացիների կարիքներին արձագանքող։

Երևանը կառուցում է նոր՝ վստահության մշակույթ, որը ձևավորվում է թե՛ քաղաքապետարանի աշխատակիցների նվիրումով, և թե՛ ակտիվ երևանցիների ներգրավվածությամբ, ովքեր իրենց դիտարկումներով օգնում են տեսնել, ախտորոշել և լուծել խնդիրները։

Ամեն բարձրաձայնված հարց, պատասխան, արձագանք և լուծում այն հիմքն է, որի վրա ձևավորվում է մեր քաղաքի նոր դիմագիծը։

Քաղաքապետարանի ամենաակտիվ աշխատակիցները մեր թիմի առաջապահ ուժն են՝ այս նոր մշակույթի կրողն ու ձևավորողը։

Միևնույն ժամանակ, այս մշակույթի իրական շարժիչ ուժը քաղաքացին է՝ նա, ով նկատում ու բարձրաձայնում է խնդիրները։

Նրանց օրինակն ապացուցում է, թե ինչպես կարող է յուրաքանչյուր երևանցի մասնակցել իր քաղաքի բարելավմանը։

Սա այն Երևանն է, որին ձգտում ենք՝ բաց, հասանելի, ժողովրդավար ու պատասխանատու։

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ նվիրման և ամենօրյա կարևոր աշխատանքի համար»,- նշված է քաղաքապետի գրառման մեջ: 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան