Հայաստանի և Ավստիրայի միջև գործում է քրեական վարույթներով միջազգային համագործակցությունը կարգավորող լայն գործիքակազմ. Վարդապետյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 30-ին Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Ավստրիայի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդրա Ռամուշին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Ալեքսանդրա Ռամուշը Հայաստան է ժամանել մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։

Գլխավոր դատախազը նշել է, որ Հայաստանի և Ավստիրայի միջև գործում է քրեական վարույթներով միջազգային համագործակցությունը կարգավորող լայն գործիքակազմ՝ ԵԽ «Հանձնման մասին» կոնվենցիա, ԵԽ «Քրեական գործերով վարույթների փոխանցման մասին» կոնվենցիա, ԵԽ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» կոնվենցիա և այլն, որը հնարավորություն է ընձեռում արդյունավետ փոխգործակցել միմյանց հետ:

Այս համատեքստում Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել վերջին 4 տարիների ընթացքում Ավստրիայի իրավասու մարմիններին հասցեագրված քրեական վարույթներով իրավական օգնություն ցույց տալու հարցումների շուրջ 80%-ը կատարելու համար և առաջարկել շարունակել աշխատանքները Հայաստանից ապօրինի եղանակով դուրս բերված դրամական միջոցներով Ավստրիայում ձեռք բերված գույքերի արգելադրման և հետագա տնօրինման ուղղությամբ:

Ալեքսանդրա Ռամուշը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար, ՀՀ գլխավոր դատախազին փոխանցել Ավստրիայի գլխավոր դատախազի ողջույններն ու բարեմաղթանքներն ու ընդգծել Հայաստանի հետ համագործակցության և հարաբերությունների խորացման կարևորությունը: 

Այս համատեքստում Ավստրիայի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ կարևորում է դատախազների անկախության վերաբերյալ հարցի քննարկումը Համաժողովի շրջանակներում, ներկայացրել է Ավստրիայում այս ուղղությամբ կատարվող աշխատանքները, հետաքրքրվել Հայաստանում դատախազների անկախության երաշխիքների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներից և ինստիտուցիոնալ մոտեցումներից:

Համաժողովը կազմակերպվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում:

Հայերեն Español Русский

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի