Քաղաքականություն

Կայա Կալասը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը

1 րոպեի ընթերցում

Կայա Կալասը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը

Եվրոպական միությունն ամուր կերպով աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի ու սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։ 

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ 

«ԵՄ-ն ամուր կերպով աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի և սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։ Այս սկզբունքներին այլընտրանք չկա»,-նշել է Կայա Կալասը՝ ընդգծելով, որ Բրյուսելը գոհ է Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցությունների գրանցած հաջողություններից, ինչը ճանապարհ է բացում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ»,- ասել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում