ԵՄ-ում դեռևս շարունակվում են ՀՀ-ին Խաղաղության հիմնադրամի միջոցով 20 մլն եվրո հատկացնելու քննարկումները

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունում դեռևս չի ընդունվել Հայաստանի համար Խաղաղության հիմնադրամի միջոցով 20 միլիոն եվրոյի հավելյալ օգնություն հատկացնելու որոշումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե ի՞նչ փուլում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներից Հայաստանին աջակցություն տրամադրելու գործընթացը և արդյոք Հունգարիան վետո է դնում դրա վրա։ 

«Եվրոպական Միությունը կազմված է 27 ժողովրդավարական երկրներից, ինչը որոշումներ կայացնելու գործընթացը դարձնում է բարդ։ Երբեմն որևէ երկիր կարող է արգելափակել որոշման ընդունումը։ Այո, չենք հասել դեռ որոշման, դա այդպես է։ Բայց մենք աշխատում ենք այդ հարցին լուծում գտնելու ուղղությամբ»,- նշեց Կալասը։

Հունգարիան վետո է դրել ԵՄ կողմից Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԵՀՀ) շրջանակում Հայաստանին 20 միլիոն եվրոյի հավելյալ «ոչ մահաբեր» ռազմական աջակցություն տրամադրելու առաջարկի վրա։ Այս նախաձեռնությունը ներկայացվել էր հենց Կայա Կալասի կողմից, և այն պաշտպանել էին ԵՄ մնացած անդամ բոլոր երկրները՝ բացառությամբ Հունգարիայի։ 

Հունիսի 24-ին Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում ևս Բուդապեշտը պահպանել է իր վերապահումը։ «Այսօրվա բանակցություններից հետո դեռևս առաջընթաց չի գրանցվել»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր դիվանագիտական աղբյուրը։ 

2023 թվականի հուլիսին Հայաստանը ԵՄ-ից ստացել էր առաջին՝ 10 միլիոն եվրոյի «ոչ մահաբեր» ռազմական աջակցությունը, որը նախատեսված է դաշտային հոսպիտալի ստեղծման և հայկական բանակի գումարտակի մակարդակի ստորաբաժանման համար օժանդակ միջոցների ձեռքբերման նպատակով։ Նոր փաթեթը պետք է լրացներ այդ աջակցությունը՝ ԵՄ-ի՝ Հայաստանի հետ խորացված գործընկերության և անվտանգության ամրապնդման ընդհանուր ռազմավարության շրջանակում։ 

Հայերեն Español Русский

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է