Մի շարք անշարժ գույքեր դուրս են գրվել պետության գույքային հաշվեկշռից և դարձել Սամվել Մայրապետյանի սեփականությունը. Հակակոռուպցիոն կոմիտե

4 րոպեի ընթերցում

Հիմնավորվել է, որ 2004-2011թթ. ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Սամվել Մայրապետյանի հետ, 2006 թվականի հոկտեմբերի 20-ին նրանից որպես սեփականություն ընդունելով 186,48 քառ. մետր մակերես ունեցող՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի 8-րդ շենքի 13-րդ բնակարանը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ պարզվել է՝ ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող 1250 քմ ընդհանուր մակերեսով շենքը և 56 քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակը ուղիղ վաճառքով օտարելու մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունները Ս. Մայրապետյանին պատկանող ՍՊ ընկերության կողմից չկատարելու պայմաններում վերը նշված պաշտոնատար անձը համապատասխան հայցադիմումով դատարան դիմելու ընթացակարգ չի նախաձեռնել: Այն է՝ ընդունել է ժամկետի խախտմամբ ՍՊԸ-ի կողմից ներկայացված հաշվետվությունը, որը չի հավաստել պայմանագրով նախատեսված՝ գույքի հիմնական վերանորոգման և վերականգնման նպատակով 150.000.000 ՀՀ դրամ ներդրում կատարած լինելու պարտավորությունը և ներդրումներն իբրև կատարված լինելու մասին տեղեկատվություն է տրամադրել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, որի հիման վրա ոչ իրավաչափ եղանակով դադարեցվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքը:

Կոնիտեի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հիշյալ արարքով պետության համար առաջացել են ծանր հետևանքներ, այն է՝ առանձնապես խոշոր չափերով՝ 221.757.000 ՀՀ դրամ գնահատված անշարժ գույքն առանց իրավաչափ հիմքի դուրս է եկել պետության գույքային հաշվեկշռից: 

Բացի այդ, նշված պաշտոնատար անձը կրկին նույն շահագրգռվածությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի որոշմամբ Երևանի Աբովյան 8 հասցեում գտնվող 638.2 քառ. մետր տարածքը ուղիղ վաճառքով օտարելու մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունները Ս. Մայրապետյանին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերության կողմից չկատարելու պայմաններում համապատասխան հայցադիմումով դատարան դիմելու ընթացակարգ չի նախաձեռնել, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերով՝ 178.464.591 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքն առանց իրավաչափ հիմքի դուրս է եկել պետության գույքային հաշվեկշռից: 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Մեսրոպ Մեսրոպյանը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը

Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Հայաստանը դարձել է MICE Excellence 2026-ի մրցանակակիր

Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին

Բուլղարիայի վարչապետը մերժել է Մակրոնի առաջարկը` մասնակցելու «Կամեցողների կոալիցիային»

ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա

Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները. Reuters

Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ