Բրիտանիայի ԱԳ նախարարը դրական ակնկալիքներ ունի Թուրքիային Typhoon կործանիչների վաճառքի շուրջ բանակցությունների հարցում

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին համոզմունք է հայտնել, որ Թուրքիային Eurofighter Typhoon կործանիչների վաճառքի շուրջ բանակցությունները դրական ավարտ կունենան։

«Մենք շարունակում ենք զգալի առաջընթաց գրանցել Թուրքիային Eurofighter Typhoon կործանիչների հնարավոր արտահանման հարցում և համոզված ենք, որ Eurofighter-ի չորս գործընկերներն էլ աջակցելու են այս վաճառքին։ Թուրքիայի կողմից Typhoon կործանիչների կիրառումը էլ ավելի կամրապնդի բարեկամական կապերը, որոնք տասնյակ տարիների ընթացքում զարգացել են ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցների միջև»,- Թուրքիա այցին ընդառաջ՝ ասել է Լեմին թուրքական «Հուրիեթ» պարբերականին տված հարցազրույցում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից Թուրքիային՝ «Եվրոպայի անվտանգության պահպանման հարցում ունեցած ներդրման համար»։

Eurofighter Typhoon չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչները ներկայում շահագործվում են Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Օմանի, Կատարի օդային ուժերի կողմից։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրեր առաջ հայտարարել էր, որ կործանիչների ձեռք բերման նպատակով պաշտոնական Անկարան շարունակում է բանակցությունները՝ այդ թվում և Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի հետ։ Նա հույս էր հայտնել, որ այդ բանակցությունները հաջող կավարտվեն։ 

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները