Կյանքից հեռացել է գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը
1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է օլիմպիական չեմպիոն, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, «Կաիսա» շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն, գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ շախմատի ֆեդերացիայից, նշելով, որ գրոսմայստերը 50 տարեկան էր:
Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին ժամը 18:00-ին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ)»: