Մերձավոր Արևելք

Հութիները հայտարարել են Իսրայելի հարավին հրթիռային հարված հասցնելու մասին

1 րոպեի ընթերցում

Հութիները հայտարարել են Իսրայելի հարավին հրթիռային հարված հասցնելու մասին

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շիա ռազմաքաղաքական շարժումը (հութիներ) հայտարարել է Իսրայելի հարավում գտնվող Բեյեր Շևա քաղաքում թիրախի հրթիռակոծման մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դրա վերաբերյալ Telegram ալիքում հաղորդագրություն է տարածել հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։

«Մենք «Զուլֆիկար» հրթիռի միջոցով որակյալ գործողություն ենք իրականացրել Բեյեր Շևայում թշնամական զգայուն թիրախի դեմ՝ հաջողությամբ հասնելով մեր նպատակին։ Կշարունակենք եղբայրական պաղեստինյան ժողովրդին աջակցելու մեր գործողությունները՝ մինչև նրա դեմ ագրեսիայի ավարտը և Գազայի շրջափակման վերացումը»,- նշել է Յահյա Սարիան։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում