Ռուսաստան

Եվրախորհրդարանը Ֆինլանդիային թույլ է տվել փակել Ռուսաստանի հետ սահմանը

1 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանը Ֆինլանդիային թույլ է տվել փակել Ռուսաստանի հետ սահմանը

Ֆինլանդիան իրավունք ունի փակել Ռուսաստանի հետ իր արևելյան սահմանը՝ ելնելով ազգային անվտանգության և հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ֆիննական YLE հեռուստաընկերությանը հայտնել է Եվրախորհրդարանի հաղորդակցությունների գլխավոր տնօրինության մամուլի քարտուղար Ալեսիո Ինկորվայան։

«Ռուսաստանի կողմից պատերազմի և հիբրիդային սպառնալիքների պայմաններում Ֆինլանդիան, Շենգենյան սահմանային օրենսգրքին համապատասխան, իրավունք ունի փակել արտաքին սահմանի որոշ կետեր՝ իր ազգային անվտանգությունն ու հասարակական կարգը պաշտպանելու նպատակով»,– հայտարարել է Ինկորվայան։

Նա ընդգծել է, որ որոշումը որոշակի ազդեցություն կունենա ԵՄ քաղաքացիների ազատ տեղաշարժի, նրանց ընտանիքների անդամների իրավունքների, ինչպես նաև ԵՄ տարածքում օրինական բնակվող երրորդ երկրների քաղաքացիների իրավունքների իրացման վրա, սակայն դա համարվում է արդարացված՝ բացառիկ հանգամանքներում և անվտանգության սպառնալիքների պարագայում։

«Ցավոք, այս որոշումը անխուսափելիորեն կազդի ազատ տեղաշարժի վրա, սակայն նման միջոցառումները օրինաչափ են՝ հաշվի առնելով առկա անվտանգային մարտահրավերները»,- հավելել է ԵՄ ներկայացուցիչը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում