ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշոցքի բաժնի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշոցքի բաժնի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել բազմաթիվ քաղաքացիներից՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի պահանջների խախտմամբ վերջիններիս հաշվառման գործընթացը կազմակերպելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ 

Մասնավորապես՝  պարզվել է, որ Աշոցքի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը նույն բաժնի աշխատակցի հետ խմբի կազմում, ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող ավելի քան 20 քաղաքացիների ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգում գրանցելու և Աշոցք բնակավայրի տարբեր հասցեներում վերջիններիս հաշվառումն անխոչընդոտ ու արագ կազմակերպելու համար 2024 թվականի օգոստոսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում նրանցից որպես կաշառք պահանջել ու ստացել են տարբեր չափի գումարներ: Ընդ որում՝ հաշվառման գործընթացը կազմակերպվել է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի պահանջների խախտմամբ՝ նշված քաղաքացիների՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տարբեր բնակավայրերում փաստացի չբնակվելու, սեփականատերերի և հաշվառման ենթակա քաղաքացիների միջև կապի ու համաձայնության բացակայության պայմաններում: 

Կաշառք ստանալու համար ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության վերը նշված երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի տարբեր մասերով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը, պաշտոնավարման կասեցումն ու գրավը: Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել նաև պաշտոնատար անձանց կաշառք տված քաղաքացիներին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը