ՀՀ-ում գործող արբիտրն ակնհայտ ապօրինի որոշումներ ու վճիռներ է կայացրել և քաղաքացիներից խաբեությամբ հափշտակել խոշոր չափերով գումարներ

3 րոպեի ընթերցում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ արբիտրի լիազորություններով օժտված անձը, հանդիսանալով «Իրավունք արբիտրաժ» ՍՊԸ տնօրենը, իրեն դիմած բազմաթիվ քաղաքացիների օգտին կայացրել է ակնհայտ ապօրինի որոշումներ ու վճիռներ և խաբեության եղանակով նրանցից հափշտակել խոշոր չափերով, որոշ դեպքերում՝ 1 մլն ՀՀ դրամը գերազանցող գումարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, պարզվել է, որ հիշյալ արբիտրը 2024 թվականի հունվարին իրեն դիմած քաղաքացու՝ ՀՀ սնանկության դատարանում քննվող գործով արգելանքի տակ գտնվող բնակելի տան արժեքի կեսի վճարման պարագայում իր կողմից վճռի կայացմամբ այն արգելանքից հանելու և նշված նպատակով վճարումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ կեղծ տվյալներ հաղորդելու եղանակով նրանից ստացել է ընդհանուր 1.200.000 ՀՀ դրամ գումար, սակայն կատարել է սնանկության գործով արգելադրված անշարժ գույքի համար միայն 183.000 ՀՀ դրամի չափով վճարումներ՝ այդ կերպ հափշտակելով գումարի մնացած մասը՝ ավելի քան 1.000.000 ՀՀ դրամը:

Բացի այդ, նշված արբիտրն իր քննությանը ոչ ենթակա քաղաքացիաիրավական հարցերի լուծման նպատակով անցկացրել է ձևական դատական նիստեր և կայացրել վճիռներ ամուսնալուծության ու անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման հարցերով: Նշված երկու դեպքերով արբիտրն իրեն դիմած քաղաքացու վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է 1.400.000 ՀՀ դրամ:

Ըստ աղբյուրի՝ նախաքննությամբ պարզվել է նաև, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացված էջի միջոցով գովազդելով իր քննությանը ոչ ենթակա վարչաիրավական բնույթի, այն է՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված քաղաքացիների՝ նշված իրավունքը վերականգնելու իր ենթադրյալ իրավասությունը, տասնյակից ավելի քաղաքացիների դիմումների հիման վրա 2025 թվականի փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում կայացրել է «Տրանսպորտային միջոցներ ժամանակավոր վարելը թույլատրելու վերաբերյալ» վերտառությամբ ապօրինի որոշումներ, որոնցով այդ քաղաքացիներին թույլատրել է վարել տրանսպորտային միջոցներ՝ մինչև արբիտրաժային գործով դատական ակտի կայացումը:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար «Իրավունք արբիտրաժ» ՍՊԸ տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով (14 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՚:

Նշվում է, որ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված  կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը