Քաղաքականություն

Այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձի հարց Էրդողանը չի բարձրացրել. ԱԳ փոխնախարարը հերքել է տարածվող լուրերը

1 րոպեի ընթերցում

Այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձի հարց Էրդողանը չի բարձրացրել. ԱԳ փոխնախարարը հերքել է տարածվող լուրերը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հերքել է տեղեկությունները, թե Ստամբուլում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը փորձել է օրակարգ մտցնել այսպես կոչված ադրբեջանցի փախստականների՝ Հայաստան վերադարձի հարցը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վահան Կոստանյանն այդ մասին ասել է ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ 

Լրագրողներից մեկը փոխնախարարին հարցրել է՝ արդյոք համապատասխանում են իրականությանն այն տեղեկությունները, թե Հայաստանի վարչապետի ու Թուրքիայի նախագահի հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը փորձել է օրակարգ բերել ադրբեջանցի փախստականների՝ Հայաստան վերադառնալու հարցը։ 

«Դա չի համապատասխանում իրականությանը»,-պատասխանել է Վահան Կոստանյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում